տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության հարցում

ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության հարցում

104
0

Cavusoglu-7_M

Հարավային Կովկասը, Մեջերկրական և Սև ծովերի ավազանները մեշտ մեծ նշանակություն են ունեցել Թուրքիայի համար։ Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Ցավոք, այս տարածաշրջանում կան այնպիսի երկարատև խնդիրներ, ինչպիսիք են ղարաբաղյան, աբխազական, հարավօսական հակամարտությունները, որոք անորոշություների աղբյուր են հանդիսանում», — ասել է նա։

Ըստ նրա՝ այս հակամարտությունները սպառնում են Եվրասիայի, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանը։ «Այդ պատճառով համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավոապես՝ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման համար։ Ցանկանում եմ հատուկ նշել, որ Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծումն է»,-  ասել է  Չավուշօղլուն՝ նշելով, որ իր պետությունն ապագայում էլ ամեն ինչ անելու է՝ ապահովելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։