տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ն Իսպանիային կոչ է արել կրկնակի կրճատել աղքատության շեմին հայտնվածների թիվը

ՄԱԿ-ն Իսպանիային կոչ է արել կրկնակի կրճատել աղքատության շեմին հայտնվածների թիվը

85
0

makTASS-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի իշխանությունները պետք է մինչև 2030 թվականը 60 տոկոսով կրճատեն աղքատության շեմին հայտնված մարդկանց թիվը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

Դրա մասին նշված է իսպանական Oxfam Intermon ՀԿ-ի տարածած հաշվետվությունում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ (UNICEF): Զեկույցում նշված է 17 նոր նպատակ, որոնք պետք է իրականանան 2016-2030 թվականներին։ Դրանց թվում են աղքատության ու սովի վերացումը, կրթության բազմակողմ մատչելիության ապահովումը, անհավասարության կրճատումը։

2014 թվականին Իսպանիայի բնակչությունը կազմել է 46 միլիոն մարդ, որոնց մոտ 29.2 տոկոսը գտնվում է աղքատության շեմին։ 2030 թվականին նրանց թիվը չպետք է գերազանցի 5 միլիոնը։