տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ն առաջարկում է ավելի ակտիվ օգնել սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ն առաջարկում է ավելի ակտիվ օգնել սիրիացի փախստականներին

89
0

10-02-hcr-syria-refs

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով հանձնաժողովը կոչ է արել համաշխարհային հանրությաննն ավելի ակտիվ մասնակցել Սիրիայի փախստականներին օգնություն ցուցաբերելուն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մասնավորապես, ՄԱԿ-ն առաջարկում է հարուստ երկրներին ընդունել իրենց բնակավայրերը լքած սիրիացիների 5 տոկոսին։ Նախնական տեղեկություններով՝ մոտ 3 մլն սիրիացիներ իրենց տները լքել են վերջին 3.5 տարիներին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով։

Գերմանիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել 30 հազար մարդ։ ՄԱԿ-ի մյուս երկրները ենթարկվել են քննադատության, քանի որ ընդունել են ընդամենը մի քանի հարյուր փախստականի։