տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հաղթահարել ռասայական խտրականությունը

ՄԱԿ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հաղթահարել ռասայական խտրականությունը

66
0

1444922776_oonՄիացյալ Նահանգները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի՝ «համակարգային ռասայական խտրականության» դեմ պայքարելու համար: Երկուշաբթի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի խորհրդի 32-րդ նստաշրջանում այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

Ըստ ՏԱՍՍ-ի, չնայած մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությունը «դրական ազդեցություն է ունեցել» իրավիճակի վրա, ամեն դեպքում, բազմաթիվ աֆրոամերիկացիներ ստիպված են լինում «պայքարել իրավունքների լիարժեք հավասարություն ապահովելու համար»:

«Հատկապես այն դեպքերում, երբ աֆրոամերիկացիներն աղքատ են, ավելի շատ են առնչվում բռնության եւ հանցավորության, քիչ է արժանապատիվ կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու եւ հավուր պատշաճի առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Փոխարենը մեծ է ոստիկանության հետ բախումների հավանականությունը»,- փաստել է գերագույն հանձնակատարը:

Իր ելույթում ալ-Հուսեյնն անդրադարձել է իրավունքների եւ ազատությունների ոլորտում իրադրությանն ավելի քան 50 երկրներում եւ տարածքներում: ԱՄՆ-ից բացի, նա խոսել է Ուկրաինայի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Եմենի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Լիբիայի, Իսրայելի, Բուրունդիի, Վենեսուելայի Եվրամիության մի շարք պետությունների մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի Խորհուրդը, որի անդամ են 47 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, հունիսի 13-ից հուլիսի 1-ն անցկացվող նստաշրջանի ընթացքում քննարկելու է արդիական իրավապաշտպան խնդիրներ՝ ներառյալ Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: