տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի փրկարարական առաքելություններին Հայաստանը կկարողանա մասնակցել

ՄԱԿ-ի փրկարարական առաքելություններին Հայաստանը կկարողանա մասնակցել

85
0

ban-ki-moon2015 թվականի աշնանը Հայաստանը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի փրկարարական առաքելություններին: Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Հանրապետության փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Որոնողական եւ փրկարարական հարցերի միջազգային խորհրդատվական խմբին (INSARAG) անդամակցության գործընթաց է նախաձեռնել:

Օրերս Հայաստան հրահանգիչներ են ժամանել Լեհաստանից, որոնք հայ գործընկերներին կօգնեն պատրաստվել ատեստավորմանը: «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի, եւ արդեն սեպտեմբերին Հայաստանը կկարողանա լիիրավ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի մարդասիրական գործողություններին»,- հայտարարեց Տերտերյանը: