ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դեմ դատավճիռը:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունն, ըստ փորձագետների` այդ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների շարունակությունն է:
«Ադրբեջանի իշխանություններն անհապաղ պետք է դադարեցնեն քաղաքացիականակտիվիստների դեմ բռնաճնշումները», -ասված է հայտարարության մեջ: