տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Պուտինը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Պուտինը

63
0

President Putin chairs a government meeting in Novo-Ogaryovo residence outside MoscowՍեպտեմբերին Նյու յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում:

Պատվիրակության կազմում նաեւ Դաշնության խորհրդի՝ միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեվն է,  Ռուսաստանի արտգործնարար Սերգեյ Լավրովը, Պետդումայի՝ միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, ԱՄՆ –ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:

Ինչպես նշում է Slon-ը, Պուշկովի անունը ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70 –րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին ու կավարտի իր աշխատանքը հոկտեմբերի 6-ին: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է այն մասին,  որ Ռուսաստանի նախագահը պետք է առնվազն երկու անգամ ելույթ ունենա նստաշրջանում՝ սեպտեմբերի 27-ին ու 28-ին:

Ռուսաստանի արտգործնախարարությունում եւ ԱՄՆ պետդեպարտամենտում չեն բացառել ՝ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Պուտինի եւ Օբամայի հանդիպման հավանականությունը: