ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին և վերջ դնել լրագրողների նկատմամբ հետապնդումներին: Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով պաշտոնյան հիշեցրել է այն վտանգի մասին, որին ենթարկում են իրենց լրագրողները, որպեսզի «արտահայտվելու հնարավորություն տան նրանց, ովքեր ձայնազուրկ են». հաղորդում է TASS-ը:
«ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվում են զրպարտանքի, սեռական բնույթի հարձակումների, ձերբակալությունների, վնասվածքներ են ստանում և նույնիսկ զոհվում: Մեզ հարկավոր է, որ երկրների առաջնորդները պաշտպանեն ազատ ԶԼՄ-ներին, դա չափազանց կարևոր է լայն տարածում գտած ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Ես կոչ եմ անում վերջ դնել լրագրողների դեմ բոլոր հետապնդումներին, որովհետև ազատ ԶԼՄ-ները նպաստում են խաղաղությանն ու արդարությանը բոլորի համար»,- հայտարարել է Գուտերիշը: