Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական զործողություննը Եմենում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Յեմենում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Associated Press գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել քննարկելու Յեմենում ստեղծված «քաոսը»:
Հիշեցնենք, որ այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում շիական «Անսար Ալլահ» շարժման համակիրները գրոհով իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահի նստավայրը: Ավելի վաղնույն ուժերը գրավել էին նաև հատուկ ծառայությունների շենքը, կրարկ բացել կառավորության ղեկավարի ավտոշարասյան վրա: