ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երեկ ընդունել է Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևը, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել նացիզմի հերոսացման և ռասայական այլ տիպի խտրականության դրսևորումների դեմ պայքար մղելու համար, այդ թվում՝ ատելության և անհանդուրժողականության դեմ։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Կողմ է քվեարկել 193 երկրներից 115-ը, 55-ը ձեռնպահ են մնացել։ Կանադան, ԱՄՆ-ն և Ուկրաինան դեմ են քվեարկել։