ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչեւ մարտի 2-ը հետաձգել է Հյուսիսային Կորեայի դե պատժամիջոցների ընդլայնման մասին ԱՄՆ-ի եւ Չինաստանի համատեղ բանաձեւի շուրջ քվեարկությունը: Այս մասին գրում է Reuters-ը:
Դիվանագետների փոխանցմամբ, որոշումն ընդունվել է, քանի որ ռուսական կողմը ժամանակ է խնդրել՝ փաստաթղթի տեքստը վերլուծելու համար:
Ըստ Gazeta-ի, քվեարկությունը նշանակվել է մարտի 2-ին, տեղական ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով՝ 19:00-ին):
Միջազգային հանրության հետ Փհենյանի հարաբերությունների հերթական սրացման պատճառ դարձան հունվարին միջուկային փորձարկումներն ու փետրվարին հրթիռի արձակումը: