տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Դոնեցկում տեղի ունեցող բռնությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Դոնեցկում տեղի ունեցող բռնությունները

84
0

1566287

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն «ամենավճռական ձևով» դատապարտել է Դոնեցկում հասարակական տրանսպորտի կանգառի վրա իրականացված հարձակումը: Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունված հայտարարության մեջ «ընդգծվել է տեղի ունեցածի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը»: Այս մասին հաղորդում է TASS-ը:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները ամենավճռական կերպով դատապարտում են հունվարի 22-ին Դոնեցկում հասարակական տրանսպորտի կանգառի վրա կատարված հարձակումը, ինչի հետևանքով 15 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել», — ասվում է փաստաթղթում:

ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև ցավակցել է զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Բացի դրանից, մարմինը կոչ է արել կողմերին՝ ամբողջովին իրականացնել մինսկյան համաձայնությունները, ինչպես նաև հունվարի 21-ին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների կողմից ընդունված որոշումը: