տուն Լուրեր ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ է գումարում

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ է գումարում

87
0

6

Սիրիական ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Նիստը կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով 11:30-ին և բաց կանցկացվի:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային: Այս գործողությունն իրականացվել է որպես պատասխան օրեր առաջ սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման, որի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել: