ՄԱԿ-ը քննադատել է երեկ Լիբիայում ավիահարվածների փաստը, ինչը երկիրը մոտեցնում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ավիահարվածներ են ստացել իսլամիստները, որոնք դիրքավորված են Միսուրատա քաղաքում։ Այդ շրջանը դուրս է Լիբիայի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից։
Նախկինում հաղորդվել էր, որ կենտրոնական իշխանություններն օգտագործել են օդուժն այն բանից հետո, երբ իսլամիստները սկսել են հարձակումը Ալ-Սիդր քաղաքի վրա։