Միացյալ ազգերի կազմակերպությունը խնդրել է Ռուսաստանին ներկայացնել նախորդ տարվա հունվարի մինչ օրս Ուկրաինայի հարավ ուղարկված մարդասիրական բեռների փաստաթղթային ողջ փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՄԱԿ-ի հրապարակած պաշտոնական զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը մինչ օրս Դոնբաս է ուղարկել 11 ավտոշարասյուն հումանիտար օգնություն՝ 14,5 տոննա ընդհանուր քաշով: Կազմակերպությունը խնդրում է տրամադրել նաև տեղեկություն, թե ինչպես է բաշխվել ուղարկած հումանիտար բեռը:
Նշենք, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը պատրաստվում է Դոնբաս ուղարկել մարդասիրական բեռով թվով 12-րդ ավտոշարասյունը:
Գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուկրաինական սահմանին գրանցվող բեռը նախնական գրանցում է անցնում իրենց կողմից և այս ամբողջ փաստաթղթաշրջանառությունը հրապարակված է ռուսական МЧС-ի պաշտոնական կայքոււմ: