Հայրենիքում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային ՄԱԿ-ի կողմից մրցանակ է շնորհվել «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի Աշխարհում մամուլի ազատության Գիյերմո Կանո մրցանակը շնորհող հանձնաժողովը անցած ամիս է ընտրել «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Իսմայիլովային որպես հաղթող: Մրցանակը 25 հազար դոլար դրամական պարգև է:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու և ֆինանսական միջոցները յուրացնելու մեղադրանքով: Սակայն իրավապաշտպանները համոզված են, որ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում լրագրողի նկատմամբ` վերջինիս կողմից իշխանություններում կոռուպցիայի փաստեր հայտնաբերելու և հրապարակելու համար: