տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը քննարկելու է մահապատիժ պատժատեսակի արգելման հնարավորությունը

ՄԱԿ-ը քննարկելու է մահապատիժ պատժատեսակի արգելման հնարավորությունը

144
0

1509230

Այսօր ՄԱԿ-ի հերթական նիստերից մեկի ժամանակ կայանալու է մահապատժի արգելման թեմայով առաջին քննարկումը՝ բարձր մակարդակով: Մասնակիցները քննարկելու են, թե ինչպես հասնել այդ պատժատեսակի վերացմանը ողջ աշխարհում: Այս մասին հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:

ՄԱԿ-ը կտրուկ կերպով դեմ է հանդես գալիս մահապատժին, քանի որ ոչ կատարյալ դատական համակարգի պարագայում անհնար է խուսափել սխալներից, որոնք հետո այլևս հնարավոր չի լինի ուղղել:

Բացի դրանից, մահվան դատավճիռները, որպես կանոն, կայացվում են ամենաանպաշտպան խմբերի ներկայացուցիչների նկատմամբ (օրինակ՝ ներգաղթյալներն ու փոքրամասնությունները): Նշվում է, որ նիստին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և մարդու իրավունքների հարցով նրա օգնական Իվան Շիմոնովիչը:

Սպասվում է, որ նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև կընդունի, որով կոչ կանի բոլոր երկրներին հրաժարվել մահապատժից: Այժմ այդ պատժատեսակից փաստացի հրաժարվել է շուրջ 160 երկիր: