ՄԱԿ-ը հույս ունի 2017-ին 170 հազար փախստականների վերաբնակեցնել, ինչը ռեկորդային քանակ է նախորդ տարիների համեմատ, ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը երկուշաբթի հրապարակել է «2017-ի վերաբնակեցման համար ենթադրվող կարիքները » զեկույցը, որում մսնավորապես խոսվում է փախստականների վերաբնակեցման ուղղությամբ գործակալության ձեռնարկած միջոցառումների մասին, նաեւ կանխատեսում արվում 2017-ի վերաբնակեցվածների կարիքների մասին:
«ՄԱԿ-ի գործակալությունը հույս ունի հաջորդ տարի վերաբնակեցման ուղարկել 170 հազար փախստականների՝ վերաբնակեցման համար պետություններից ակնկալվող քվոտաների հիման վրա: Համեմատության համար ասենք, որ 2016-ին նպատակ կա վերաբնակեցնել 143 հազար մարդու, իսկ 2014-ին ու 2015-ին այդ թիվը կազմել է ավելի քան 100 հազար: Չնայած երկրների կողմից քվոտաների մեծացմանը՝ կարիքները դեռ շատ են»,- նշում է գործակալությունը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության գնահատականով գալիք տարի ընդամենը 1.19 մլն մարդ վերաբանակեցման կարիք կունենա: Այս թիվը 72 տոկոսով շատ է քան 2014-ին կանխատեսվածից: Ընդ որում ՄԱԿ-ի գոծակալությունը նշում է, որ 2017-ին վերաբնակեցման կարիք ունեցողների 40 տոկոսը կկազմեն, Սիրիայի քաղաքացիները, 11 տոկոսը՝ Սուդանի բնակիչները, 10 տոկոսը՝ Աֆղանստանինը, 9 տոկոսը՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության բնակիչները: