տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը Հնդկաստանին եւ Պակիստանին երկխոության կոչ է անում

ՄԱԿ-ը Հնդկաստանին եւ Պակիստանին երկխոության կոչ է անում

72
0

makՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը մտահոգված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության աճով պայմանավորված մարդու իրավունքների վիճակով:

«Մենք կոչ ենք անում Հնդկաստանին եւ Պակիստանին երկխոսություն սկսել եւ հասնել իրավիճակի լիցքաթափման: Երկու կողմերից ատելություն հրահրող հայտարարությունները միայն սնուցում են լարվածությունը եւ կարող են հանգեցնել մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատացման»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Քոլվիլը:

«Մենք կրկին կոչ ենք անում ՄԱԿ-ի իրավապաշտպաններին անխոչընդոտ եւ ավերապահ մուտք ապահովել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամայի եւ Քաշմիրի շրջաններ, ինչպես նաեւ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածք՝ մարդու իրավունքների պահպանման անկախ եւ ակողմանակալ ուսումնասիրություն կատարելու համար: Մենք հաստատում ենք իրավիճակի լիցքաթափման ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա: