ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ամերիկա-չինական հարաբերությունների կարևորությունը ջերմոցային գազերի արտանետման սահմանափակման տեսակետից: Դրա մասին ասվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցությունների արդյունքում համաձայնել են ստանձնել նոր պարտավորություններ: Համատեղ ընդունված փաստաթղթում ասվում է, որ Պեկինը 2017 թվականից իրական աշխատանքներ է իրականացնելու ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ:
«Այս հայտարարությունը մեծացնում է Փարիզում այս տարի համապարփակ և կարևոր համաձայնագրի ընդունումը», — ասել է Բան Կի Մունը: