տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ը 100 միլիոն դոլար հավելյալ գումար կհատկացնի Սիրիայում և 11 այլ երկրներում...

ՄԱԿ-ը 100 միլիոն դոլար հավելյալ գումար կհատկացնի Սիրիայում և 11 այլ երկրներում մարդասիրական գործունեություն ծավալելու համար

102
0

iiiiiiiiiiiiiiiii

Միացյալ ազգերի կազմակերպությունը(ՄԱԿ) 100 միլիոն դոլար է հատկացրել իր՝ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական ֆոնդից Սիրիայում և ևս 11 երկրներում մարդասիրական գործողությունների իրականացման համար: Այս մասին հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերի գծով տեղակալ Վալերի Ամոսը՝ նշելով, որ ստիպված են եղել գնալ նման քայլի, քանի որ միջազգային դոնորների կողմից չէիր հատկացվել համապատասխան միջոցներ կարիքավոր մարդկանց օգնություն տրամադրելու համար:

Գումարի մեծ մասը՝ 77,5 միլիոն դոլարը, կուղղվի այն երկրներ, որոնք այս կամ այն կերպ կապված են սիրիական ճգնաժամի հետ: Շուրջ 30 միլիոնը կուղղվի հենց Սիրիա, իսկ մնացյալ 47,5 միլիոն դոլարը կբաշխվի տարածաշրջանի երկրների միջև, որտեղ կան սիրիացի փախստականներ: Լիբանանը կստանա 18, Հորդանանը և Թուրքիան 9-ական, Իրաքը 8 և Եգիպտոսը 3,5միլիոն դոլար:

Եվս 14 միլիոն դոլար կհատկացվի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը՝ Բուրունդիում և Ռուանդայում մարդասիրական գործունեություն ծավալելու համար, 3 միլիոն կստանան Կոլումբիայում ՄԱԿ-ի գործընկերները, իսկ Հյուսիային Կորեան և Ջիբութին համապատասխանաբար 2 և 3 միլիոն դոլար: