ԱՄՆ-ում մեղավոր են ճանաչել նախկին զինծառայողին` շարժական ռենտգեն-սարքը մահմեդականներին սպանելու նպատակով կիրառելու փորձի համար: Նման որոշում է կայացրել Օլբանի քաղաքի երդվյալների դատարանը, տեղեկացնում է Associated Press. գործակալությունը:
General Electric-ում որպես մեխանիկ աշխատող Գլենդոն Սքոթ Քրոուֆորդը, մեղադրանքի համաձայն, 2012-ին կապեր է հաստատել տեղի հրեական խմբերի հետ ու նրանց տեխնոլոգիական մի գաղափար առաջարկել, որի օգնությամբ նրանք, իբր, կարող էին հաղթել թշնամուն: Դրանից հետո Քրոուֆորդը հսկողության տակ է հայտնվել:
2013-ին նա իր գաղափարն առաջարկել Կու կլուս կլանի է Հյուսիսային Կարոլինայի “մեծն մագիստրոսին”: Իսկ մագիստրոսը, ինչպես պարզվեց ՀԴԲ-ի տեղեկատու էր, որն իսկույն դրա մասին հայտնեց իշխանություններին: Դատարանին ներկայացվեց մի տեսաժապավեն, որում Քրուֆորդը ՀԴԲ-ի մեկ այլ տեղեկատուի ասում է, որ ռադիացիայով թունավորումը հրաշալի գաղափար է:
Հետևանքը եղավ այն, որ 51-ամյա մեխանիկին 2 տարի առաջ ձերբակալեցին: Daily Mail-ն էլ նշում է, որ ռազմա-ծովային նավատորմի վետերան, 3 երեխայի հայր Քրոուֆորդը դրանից առաջ երբեք պատասխանատվության չի ենթարկվել: Այդուհանդերձ, երդվյալները մերժել են այն եզրահանգումները, որ Քրոուֆորդը ՀԴԲ-ի կազմակերպած սադրանքի զոհ է:
Նրան 25 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն է սպառնում: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին: