Աշխարհի մահմեդականներն այսօր նշում են իսլամի ամենակարևոր` զոհաբերության տոնը` Իդ Ալ-Ադհան կամ Կուրբան Բայրամը: Տոնը նշվելու է սեպտեմբերի 24-26-ը:
Այս տոնը կապված է Աբրահամի կողմից զոհաբերություն կատարելու պատմության հետ, որը կա աշխարհի երեք հիմնական կրոններում` իսլամում, քրիստոնեությունում, հուդայականությունում: Այս պատմության մեջ Աստված Աբրահամին փորձության ենթարկելով` հրամայում է նրան զոհաբերել որդուն: Այս պատրաստակամությունը տեսնելով` Աստված Աբրահամին կոչ է անում խնայել որդու կյանքը և գառ զոհաբերել:
Իսլամական ավանդույթի համաձայն` այս օրը մահմեդականները պետք է զոհաբերություն կատարեն և բաժանեն այդ կենդանու միսը: Իդ Ալ-Ադհան ազդարարում է դեպի Մեքքա հաջի ավարտը: