«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում ջրախեղդ անելու միջոցով 5 տղամարդու դաժան սպանություն է պատկերված:
Ըստ The Daily Mirror-ի, հոլովակում երեւում է, թե ահաբեկիչներն ինչպես են գերիներով վանդակն իջեցնում լողավազան: Կարճ ժամանակ անց անշունչ մարմիններով վանդակը հանում են ջրից: