տուն Լուրեր Մահամերձ Շերի առանձնատունը վաճառվում է 85 մլն դոլարով

Մահամերձ Շերի առանձնատունը վաճառվում է 85 մլն դոլարով

121
0

Cher

Radar Online ամերիկյան կայքն օրերս հայտնել էր, որ 70-ամյա աշխարհահռչակ երգչուհի Շերը մոտ է վախճանին: Նշվում է, որ հայազգի աստղը 2014թ. ամառվանից տառապում է մի վիրուսով, որը քայքայում է նրա երիկամները:

Այժմ երգչուհին զբաղված է իր ժառանգությունը կտակելու խնդիրներով: Նա 305 մլն դոլար է կտակում իր հարազատներին և մտերիմներին: Իր հերթին The Wall Street Journal-ը գրում է, որ արդեն  վաճառվում է Շերի առանձնատունը, որը ինը անգամ ավելի թանկ է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդու բնակարանից:

Բևեռլի Հիլզում գտնվող երգչուհու քոթեջը վաճառվում է 85 միլիոն դոլարով: Առանձնատունն ունի հսկայական տարածք, հյուրերի համար նախատեսված տուն, ձիարշավարան, լողավազան ու թենիսի կորտ: Նախկինում այդ տունը պատկանել է Հոլիվուդի դերասան Էդի Մերֆիին:

Շերը հայկական արմատներով ամերիկացի փոփ աստղ է, բազմաթիվ երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր: Իր 50 տարվա կարիերայի ընթացքում Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ ամենաշատ վաճառված ձայնագրություններ ունեցողներից մեկը: