Սադիք անունով մի տղա մեկ օրով նշանակվել է Հարավային Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի ոստիկանապետ: Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում կատարելով քաղաքային ոստիկանության ղեկավար Մահենդեր Ռեդին:
Անբուժելի հիվանդությամբ տառապող երեխայի երազանքն էր ոստիկանապետ դառնալ: Հենց այս հարցում էլ նրան օգնել է Make-A-Wish Foundation բարեգործական հիմնադրամը, որ հիմնվել է 1980թ.-ին՝ իրականացնելու մահացող երեխաների ցանկությունները:
«Պաշտոնակալման» օրը նա կրել է ոստիկանապետի համազգեստը, իսկ բոլոր ոստիկանները նրան տեսնելիս պատվի են առել:
Հիմնադրամի կամավորները նշում են, որ երեխաները սովորաբար ցանկանում են հանդիպել որևէ հայտնի մարդու հետ: Այս տարիների ընթացքում Make-A-Wish Foundation-ն իրականացրել է ավելի քան 240 հազար երեխայի ցանկություն: