Armsport.am-ը գրում է.
Երեկ տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է ակումբի ճամբարից եւ վերադարձել է Իսպանիա։ «Արքայական» ակումբը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կանադայում, իսկ օրեր անց մեկնելու է ԱՄՆ։
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Զիդանը Իսպանիա է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով. մահացել է մարզչի եղբայրը՝ Ֆարիդ Զիդանը:
«Սերուցքայինները», որոնք մինչմրցաշրջանային հավաք են անցկացնում Կանադայում, այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ: