Ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացել է ռուսական էստրադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Ժաննա Ֆրիսկեն: Ավելի ուշ երգչուհու մահը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն: «Այո, դա այդպես է», — ասել է Ֆրիսկե ավագը: Հաղորդում է TASS գործակալությունը:
41-ամյա երգչուհու մոտ 2013 թվականին հայտնաբերել էին գլխուղեղի ուռուցք: Նրա համար կազմակերպվել էր հանգանակություն, երգչուհին բուժում էր ստացել ԱՄՆ-ում: Հավաքված գումարի մի մասը Ժաննա Ֆրիսկեն փոխանցել էր քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամ: