Մահացել է YouТube-ի 13-ամյա աստղ Կալեբ Լոգանը: Այս մասին հաղորդում է CBS News-ը: Պատանու մայրը՝ Քեթին, որդու լուսանկարը տեղադրել է Isntagram-ում եւ գրել, որ նրա մահը ցնցել է ամբողջ ընտանիքին:
Կալեբի ընտանիքը YouTube-ում իր ալիքն ունի, որում ամեն օր իրենց առօրյա կյանքից տեսանյութեր է հրապարակում: 2010 թվականին ստեղծված ալիքը 1.6 մլն բաժանորդ ունի: Կալեբից բացի, ընտանիքում եւս 2 երեխա կա՝ Էննին եւ Հեյլին:
Ընտանիքը տեղեկացրել է, որ որոշ ժամանակ տեսանյութեր չի հրապարակելու: «Ամեն օր համբուրեք ձեր երեխաներին եւ ասեք ձեր սիրո մասին: Երբեք չեք իմանա, թե որ օրը նրա համար վերջինը կլինի»,- գրել է Քեթին: