Սեպտեմբերի 18-ին վախճանվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը:
Կուսակցությունից հայտնում են, որ քաղաքապետի թեկնածուն չի մասնակցելու հետագա նախընտրական քարոզարշավին:
«Կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա ծրագրերի վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: