Այսօր 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը։
Սերգեյ Մաղալյանը ծնվել էր 1948 թվականի օգոստոսի 6-ին, Թբիլիսիում: Սովորել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1984 թվականից Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր։
Նկարահանվել էր հեռուստասերիալներում։ Դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։