Այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՌԴ պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովան։ Այս մասին հաղորդում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Interfax-ին չի հաջողվել պարզել, թե ինչ հիվանդությամբ է տառապել նա։
Լյուդմիլա Շվեցովան առաջին անգամ Պետդումայում ընտրվել է 2011 թվականին, ինչից հետո զբաղվել է սոցիալական խնդիրներով։ Շվեցովան նաև լուրջ դերակատարություն է ունեցել արտասահմանում Ռուսաստանի լեզվի տարածման հարցում։