ԱՄՆ-ում կյանքի 74-րդ տարում մահացել է աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։ Այդ տեղեկատվությունը հաստատել են նրա ընտանիքի անդամները,- հաղորդում է NBC News-ը։
Կյանքի վերջին օրերը Ալին անցկացրել է Ֆինիկսի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր շնչառական խնդիրներ ունենալու պատճառով։
Բռնցքամարտիկի հոգեհանգիստը տեղի կունենա նրա հայրենի քաղաք Լուիսվիլում (Կենտուկի նահանգ)։