տուն Լուրեր Մահացել է Քըրք Քըրքորյանը

Մահացել է Քըրք Քըրքորյանը

90
0

qrqԵրկուշաբթի երեկոյան մահացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը։ Այս մասին հաղորդում է USA Today–ը` հղում անելով MGM Resorts International–ին։

Քըրքորյանը, որ մեծ դեր է խաղացել Լաս Վեգասի զարգացման գործում եւ տարիներ շարունակ ֆինանսական մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, 98 տարեկան էր։

«Նա մեծ մարդ էր, հրաշալի բիզնեսմեն, նորարար, մեր ժամանակների ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ֆինանսիստներից մեկը»,– իր հայտարարությունում ասել է MGM Resorts International–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մյուրենը։