տուն Քաղաքական Միջազգային Մահացել է Կամբոջայի իշխող կուսակցության նախագահը

Մահացել է Կամբոջայի իշխող կուսակցության նախագահը

96
0

kambojaՊնոմպենում 83 տարեկանում վախճանվել է Կամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցության առաջնորդ, երկրի Սենատի խոսնակ Չեա Սիմը: Այս մասին երկուշաբթի գրել է Phnom Penh Post-ը՝ վկայակոչելով գործչի անվտանգության պահպանության ծառայության ղեկավար Յիմ Լեանգին:

Վերջինը տեղեկացրել է, որ Կամբոջայի քաղաքական վետերանին վերջին հրաժեշտը տալու են եկել Խուն Սենն ու իշխող կուսակցության այլ ղեկավարներ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Չեա Սիմը վերջին տարիներին կուսակցության ձեւական ղեկավարն էր: Վարչապետ Խուն Սենը, լինելով պետության կուսակցության փաստացի առաջնորդը, նրա տեղակալն էր: 2004 թվականից, Սենի եւ Սիմի միջեւ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով, Ժողովրդական կուսակցությունը փաստացի ղեկավարում էր Խուն Սենը, իսկ Չեա Սիմն ավելի շատ ժամանակ էր տրամադրում Սենատում աշխատանքին եւ հաճախ մեկնում էր Վիետնամ՝ բուժման: