տուն Լուրեր Մահացել է Հովհաննես Փիլիկյանը

Մահացել է Հովհաննես Փիլիկյանը

108
0

Սույն թվի դեկտեմբերի 22-ին Լոնդոնում իր մահկանացուն կնքեց՝ հայ նորագույն ազգային-ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքրին:

Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ օտար հանրային կարծիքի մոտ հայ ժողովրդի մղած պայքարի էությունն ու արդարությունը լուսաբանելու գործում։

Նա խիզախ էր իր գրչով ու համարձակ մտքով և երբեք չվարանեց անվերապահորեն զորակցելու հայության նկատմամբ արդարությունը վերականգնելու պայքարին։

Հայկական Ժողովրդային Շարժումը այս տխուր կորստի առիթով իր խորազգաց ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրիին և անմիջական հարազատներին ու բարեկամներին և նրա պայքարի զինակիցներին:

 Հայկական ժողովրդային շարժում

Կենտրոնական խորհուրդ