79 տարեկան հասակում մահացել է հարավաֆրիկացի հայտնի գրող և ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկ Անդրե Բրինքը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հարավաֆրիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բրինքը մահացել է ինքնաթիռում՝ Բելցիայից տուն վերադառնալու ճանապարհին: Գրողը Եվրոպա էր մեկնել՝ ստանալու պատվավոր դոկտորի՝ իրեն շնորհված կոչումը:
Ապարտեիդի և դրա հետևանքների թեման ընկած է Բրինքի շատ ստեղծագործությունների, այդ թվում՝ նրա հայտնի «Չոր սպիտակ ժամանակաշրջան» վեպի հիմքում:
Նրա «Գիշերվա գիտակցումը» վեպը դարձել է ապարտեիդի շրջանում ՀԱՀ ղեկավարության կողմից արգելված առաջին ստեղծագործությունը:
Իր ողջ գրական գործունեության ընթացքում Բրինքը հեղինակել է շուրջ 100 ստեծագործություն:’