Քյոլնում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն։ Այս մասին ասված է Westerwelle Foundation-ի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդվում է, որ 54-ամյա քաղաքական գործիչը մահացել է Քյոլնի համալսարանական կլինիկայում լեյկեմիայի բուժման հետեւանքով ի հայտ եկած բարդացումներից։
Վեսթերվելլեն 2001-2011թ. Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահը։ 2009-2013թ. նա ղեկավարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ 2010թ. Վեսթերվելլեն եւ նրա զուգընկեր Միխայել Մրոնցը պաշտոնապես գրանցել էին իրենց ամուսնությունը։