տուն Քաղաքական Միջազգային Մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն

Մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն

146
0

628x471

Աշխարհի ամենատարեց գործող ծաղրածուն՝ Creeky անունով Ֆլոյդ Քրիքմորը, մահացել է ԱՄՆ-ում 98 տարեկանում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով նրա որդուն։

Creeky-ն մահացել է սրտի անբավարարությունից Մոնտանա Նահանգի Բիլինգս քաղաքում գտնվող իր բնակարանում։

Քրիքմորն ամբողջ կյանքն աշխատել է ռանչոյում, իսկ ծաղրածու դարձել է միայն 1981 թվականին, երբ ընդունվել է կրկեսի դպրոց։ 1993 թվականին International Shrine Clown Association (ISCA) ծաղրածուների միջազգային ասոցիացիան նրան ճանաչել է տարվա լավագույն ծաղրածու։ 2012 թվականին Քրիքմորը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց ծաղրածու, ով ամսնակցում է ներկայացումներին։