Արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմանի խորհրդավոր մահվան գործով իրականացվող քննության ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել է Արգենտինայի նախագահ Քրսիտինա Քիրշներին ձերբակալելու սանկցիա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դատախազ Վիվիան Ֆեյնն ասել է, որ Նիսմանի տան աղբամանում հայտնաբերվել է Քիրշներին ձերբակալելու փաստաթղթի սևագիր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նախկինում ասվում էր, որ գլխի հատվածում վնասվածքով հայտնաբերված Նիսմանը, ով մահացել էր իր բնակարանում հունվարի 18-ին, զբաղվում էր Բուենոս Այրեսի հրեական կենտրոնում 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի գործով, որի ժամանակ զոհվել էր 85 մարդ։