տուն Քաղաքական Միջազգային Մագնուս Կարլսենը Արոնյանին համարում է հավակնորդների մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը

Մագնուս Կարլսենը Արոնյանին համարում է հավակնորդների մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը

84
0

Levon-AronianՇախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն անդրադարձել է Մոսկվայում մեկնարկող հավակնորդների մրցաշարին:

Ինչպես հաղորդում է Chess-news.ru-ն, Կառլսենը կարծիք է հայտնել, որ հավակնորդների մրցաշարում հաղթելու հավակնորդները Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան են:

«Ես կարծում եմ՝  հաղթողը լինելու է Կարուանա, Արոնյան, Կարյակին եռյակից մեկը: Իհարկե, սա միայն իմ կարծիքն է, սակայն եթե ես խաղադրույք կատարեի, ապա կընտրեի այդ երեքից մեկին: Չնայած Արոնյանի հետ տարիքային տարբերությանը՝ նրան չեմ դասում տարիքով մեծ շախմատիստների սերնդին, քանի որ մենք նրա հետ գրեթե միևնույն ժամանակ ենք սկսել խաղալ խոշոր մրցաշարերում: Ինձ համար Լևոնն ավելի շատ իմ սերնդի շախմատիստ է, քան Կարուանան,- ասել է Կարլսենը:

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի առաջին տուրում մարտի 11-ին կխաղա հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ: