Մագնիտոգորսկում տան մի մասի փլուզման ժամանակ մահացծների թիվը հասել է 7-ի:
«7 մարդ մահացել է, նրանցից 5-ի ինքնությունն արդեն հայտնի է», — Չելյաբինսկի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւին:
ԱԻՆ-ի տվյալներով 37 մարդու գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ տան հետագա փլուզման վտանգը պահպանվում է: Ըստ գործակալության զրուցակցի՝ փլատակները շարունակում են հավաքել:
«Փրկարարները հերթով հավաքում են: Երեկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ Մագնիտոգորսկի կոշտ կենցաղային թափոնների աղբավայր է տեղափոխվել 37 բեռնատար՝ ընհանուր 370 խորանարդ մետր ծավալ աղբով», — հաղորդել են ԱԻՆ-ի գլխավոր վարչությունում:
«Ստրելա-Պ» շարժական դիագնոստիկ համալիրի օգնությամբ հինգ շքամուտքերի կոնստրուկցիայի ուսումնասիրություն է անցկացվել:
Այս պահին ԱԻՆ-ին հայտնի է, որ գազի պայթյունի հետեւանքով 25 բնակարան ամբողջությամբ ավերվել է:
Չելյաբինսկի մարզի ղեկավար Բորիս Դուբրովսկու Telegram-ի պաշտոնական ալիքում հաղորդվում է, որ պայթյունի վայրում հայտնաբերված 7 մահացածները մեծահասակներ են: