Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ուղղվածության հարցերը կարելի Է հստակեցնել «խելամիտ ժամկետում»: Այդ մասին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը պատրաստ Է արագացնել աշխատանքը եւ Թեհրանից պահանջում Է անհրաժեշտ օբյեկտներ մուտք գործելու թույտվություն տրամադրել: «Ես վստահ եմ, որ այս հարցերի հստակեցումը հնարավոր Է խելամիտ ժամկետում, եթե Իրանը իրականացնի այն միջոցառումները, որոնք նախատեսված են «վեցյակի» հետ Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հենց որ գործակալությունն իր համար պարզի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի ամբողջ պատկերը, ես այդ մասին կզեկուցեմ Խորհրդին»,-ասել Է նա:
Ամանոն հիշեցրել Է, որ այդ գործընթացի արագացման հարցը քննարկել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի եւ նրա տեղակալ Աբաս Արախչիի հետ: «ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ Է արագացնել աշխատանքը, դրան կարելի Է հասնել, եթե Իրանը խորացնի համագործակցությունը եւ ժամանակին ապահովի մուտքն անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, օբյեկտներ, նյութեր եւ անձնակազմ»,-ընդգծել Է նա:
Դրա հետ մեկտեղ գործակալության գլխավոր տնօրենը վերստին հավաստիացրել Է, որ ՄԱԳԱՏ-ն «պատրաստ Է, Իրանի եւ «վեցյակի» գործողությունների համատեղ համապարփակ պլանին համապատասխան, Խորհրդի կողմից հավանության եւ ռեսուրսների առկայության պայմանով, ստանձնել միջուկային ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումների մոնիթորինգն ու ստուգումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: