տուն Քաղաքական Միջազգային ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվել է ընդունել «Իսրայելի միջուկային հնարավորությունների մասին» բանաձևը

ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվել է ընդունել «Իսրայելի միջուկային հնարավորությունների մասին» բանաձևը

85
0

1001177742

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն (ՄԱԳԱՏԷ) այսօր մերժել է արաբական երկրների կողմից ներկայացված «Իսրայելի միջուկային հնարավորությունների մասին» բանաձևը, որում մտահոգություն էր հայտնվում հրեական պետության միջուկային կարողությունների շուրջ:

Քվեարկության արդյունքում 58 երկիր դեմ է արտահայտվել, 45-ը՝ կողմ, իսկ 27 պետություն ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԵՄ անդամները: Կողմ են արտահայտվել ՌԴ-ն, Չինաստանը, արաբական ու մուսուլմանական երկրները:

Բանաձևի կողմնակիցները կոչ էին անում վերջ դնել ներկայիս իրավիճակին, երբ Իսրայելը շարունակում է լինել Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որ չի միացել Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին և իր կառույցները չի բացել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առջև:

Նշենք, որ նման բանաձև գործակալությանն է ներկայացվում յուրաքանչյուր տարի և երբեմն այն ընդունվում է