Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ դարձել է ծաղրի առարկա՝ ողջույն ուղարկելով մահացած գրող Խորխե Աբելարդո Ռամոսին։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ` գրքի տոնավաճառի ժամանակ։ Տեսնելով Ռամոսի «Հարավամերիկյան ազգի պատմություն» գիրքը Արգենտինային հատկացված տաղավարում՝ նախագահը խնդրել է իր ողջույնը հղել գրողին։ «Բայց նա 20 տարի առաջ է մահացել», — ասել է խմբագիրը՝ զարմանք առաջացնելով Մադուրոյի մոտ։