Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարիբյան երկրների ղեկավարներին հայտնել է Վենեսուելայի կառավարության գահընկեցության գործընթացի մասին։ Այս մասին հաղորդում են վենեսուելական լրատվամիջոցները։
Մադուրոն Բայդենին մեղադրել է նրանում, որ անձամբ է խոսել նախագահների ու վարչապետերի հետ՝ նշելով, որ նման օպերացիաները դատապարտված են անհաջողության։ Մադուրոյի այս հայտարարությունը հնչել է Վենեսուելայում հակակառավարական նոր ցույցերի մեկնարկի ֆոնին։ Ցուցարարները փողոց են դուրս եկել Վենեսուելայում տնտեսական լուրջ ճգնաժամի պատճառով։