տուն Քաղաքական Միջազգային Մադոննան երկրպագուների հետ կշփվի նույնասեռականների ծանոթության կայքում

Մադոննան երկրպագուների հետ կշփվի նույնասեռականների ծանոթության կայքում

97
0

madonna-rebel-heart-leak-topline-bb1-2015-billboard-650

Երգչուհի Մադոննան երկրպագուներին հնարավորություն է տվել շփվելու իր հետ նույնասեռականների համար նախատեսված Grindr ծանոթությունների կայքում։ Այս մասին հաղորդում է Digital Spy-ը։

Վալենտինի օրվա կապակցությամբ նման հնարավորություն կստանա 5 օգտատեր։ Դրա համար Մադոննայի երկրպագուները պետք է ծաղրանկար ներկայացնեն Մադոննայի Rebel Heart ալբոմի կազմի թեմայով։ Ծաղրանկարներն առաջարկվում է տարածել #LivingForLove հեշթեգով այդ կայքի սեփական էջերում։ Մրցույթը կավարտվի փետրվարի 14-ին։