տուն Քաղաքական Միջազգային Մադամ Տյուսոյի թանգարանում Դեվիդ Քեմերոնը «ծերացել է»

Մադամ Տյուսոյի թանգարանում Դեվիդ Քեմերոնը «ծերացել է»

122
0

kemeronԼոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանը «ծերացրել» է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի մոմե արձանը։ Դա արվել է խորհրդարանի նոր գումարման նստաշրջանում թագուհի Եղիսաբեթ 2-րդի ելույթից առաջ

Նկարիչների թիմն աշխատել է վարչապետի արտաքինի փոփոխությունները արձանի վրա պատկերելու համար։ Մասնավորապես կերպարին կնճիռներ եւ ճերմակ մազեր են ավելացրել։

«Վարչապետի արձանի հետ ամենաշատն են լուսանկարվում, այդ պատճառով հենց հայտնի դարձավ նրա վերընտրվելու մասին, մենք սկսեցինք աշխատել»,- ասել է թանգարանի ներկայացուցիչը, գրում է Gazeta-ն՝ The Independent-ի հղումով։