տուն Լուրեր Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի ավարտել է 36 պատանի

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի ավարտել է 36 պատանի

111
0

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնում են, որ մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում։

Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:

Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտել է 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: