Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը դեմ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին և պատրաստվում է այդ թեման այսօր քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Kommersant-ը:
Գործիչը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի համատեքստում դեմ է տարբեր դաշինքների ձևավորմանը, որոնք չեն համաձայնեցնում իրենց գործողություններն այլ երկրների հետ, որնց թվում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ֆրանսիան:
Բետելի խոսքով` պայքարի միասնական մարտավարություն հնարավոր է մշակել միայն բանակցությունների միջոցով, ինչն էլ նա փորձելու է անել Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
«Ռուսաստանի հետ բանակցությունները խնդրի լուծման մի մասն են, իսկ Բաշար Ասադը` մյուս մասը»,- ասել է Բետելը: